«Արխինէքս» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի օգոստոսի 18-ին, սկսել է զբաղվել քաղաքաշինության ոլորտում նախագծային աշխատանքով, ինչպես նաև ներքին և արտաքին դիզայնով, այստեղից էլ ստացվել է կազմակերպության անվանումը՝ «Արխ.»–Architecture` անգլերեն ճարտարապետություն, «ին.»-Interior desighn` ներքին դիզայն, «էքս.»-Exterior desighn` արտաքին դիզայն: 2013 թվականից «Արխինէքս» ՍՊ ընկերությունը սկսել է զբաղվել նաև քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտում տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցմամբ: Շինարարության տեխնիկական հսկողությունը միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շին-մոնտաժային աշխատանքների կատարման բոլոր փուլերում և ուղղված է պարզելու իրականացվող աշխատանքների համապատասխանությունը որակի ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, ինչպես նաև կանխելու անորակ շինարարության իրականացումը: Տեխնիկական հսկողություն իրականացվում է բոլոր այն շինարարական աշխատանքների նկատմամբ, որոնց համար ըստ գործող կարգի, պահանջվում է շինարարության թույլտվություն: Շինարարության տեխնիկական հսկողությունը ոչ միայն վերահսկում է շինարարության ընթացքում մատակարարված նյութերի որակը, շինարարության ճիշտ տեխնոլոգիան, ընթացքը և տևողությունը, այլ նաև պատասխանատու է շինարարության ընթացքում երթևեկության կազմակերպման, շինարարական հրապարակի կահավորման, անվտանգության բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանման, ինչպես նաև մատակարարվող նյութերի և կոնստրուկցիաների բարձր որակի, ճիշտ և ժամանակին տեղափոխման ու տեղադրման համար: Իր գործունեության ընթացքում «Արխինէքս» ՍՊ ընկերությունը կատարել է հիսունից ավելի միջպետական, հանրապետական և տեղային նշանակության ավտոճանապարհների, բազմաթիվ այգիների, բնակելի և հասարակական շենք-շինությունների տեխնիկական հսկողություն, ինչպես նաև հարյուրից ավելի բնակելի և հասարական օբյեկտների նախագծման, արտաքին և ներքին դիզայնի ձևավորման աշխատանքներ:
Տնօրեն